Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Ինչպես 1 րոպեում ձեռքի մաշկը փափուկ դարձնել. tert.am

Ինչպես 1 րոպեում ձեռքի մաշկը փափուկ դարձնել. tert.am

Եղանակային պայմանները և տարբեր նյութերի օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի չորության կամ այլ ներազդեցություն ունենալ մաշկի վրա: Organichealth-ը ներկայացրել է մեկ րոպեում մաշկը փափուկ դարձնելու տարբերակ:

 

Փափկացնող միջոցի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2-3 թեյի գդալ ձիթապտղի յուղ,
  • 2-3 թեյի գդալ շաքարավազ,
  • եթերայուղեր:


Ձիթապտղի յուղը բնական հակաօքսիդանտ հատկություններ է պարունակում: Այն պաշտպանում է մաշկը վնասվելուց և խոնավեցնում է այն: Շաքարավազով այս խառնուրդը բնական շերտազատող միջոց է, որն օգնում է վերացնել մաշկի մահացած բջիջները: Ինչպես է պետք կիրառել այս բաղադրիչները:

Ձեռքի մեջ խառնել ձիթապտղի յուղը, շաքարավազը և մեկ կաթիլ եթերայուղ ավելացնել: Լավ տրորել խառնուրդը ձեռքերի մեջ և տարածել ձեռքի երեսին: Մի քանի րոպե տրորել կամ մերսել մաշկը: Լավ լվանալ ձեռքերը ջրով և օգտագործել այս լոսյոնն ամեն օր` պահպանելու համար ձեռքերի փափկությունը: Այս խառնուրդը կարելի է օգտագործել մարմնի ցանկացած հատվածի համար:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. olivkovoe-maslo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ